Վերին Լարսը շարունակում է փակ մնալ. հերթում գտնվող բեռնատարների թիվը հասել է 780-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

յյ
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 800 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
 
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փետրվարի 16-ից փակ է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով: 
 
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2945 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 780-ը հայկական են։
 
--00--ԱՀ