ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Մահացել է նավատորմի փոխծովակալ Բագրատ Ռաֆայելի Կնյազչյանը։ Այս մասին հայտնում է Ռուսատանում հայերի միությունը։
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 25-ին ժամը 10:30-ին Տրոեկուրովսկի գերեզմանատան ծիսական սրահում (Ռյաբինովայա փող., 24):
Կնյազչյանը ծնվել է 1933 թվականի ապրիլի 29-ին Կիրովաբադում։
1977 թվականին նշանակվել է Ռազմական խորհրդի անդամ և նավատորմի հրամանատարի տեղակալ։
1989 թվականի նոյեմբերին տեղափոխվել է Մոսկվա և նշանակվել նավատորմի լոգիստիկայի շտաբի պետի տեղակալի պաշտոնում՝ կազմակերպչական, մոբիլիզացիոն և կադրային աշխատանքների համար։
1993 թվականին նա հրաժարական է տվել։
1993 թվականից զբաղվել է վետերանների խնդիրներով։
2002 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի վետերանների միության փոխնախագահ։
--00—ՅՄ