ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից:
Հաշվի առնելով, որ Դուք ինքերդ եք կորոնավիրուսի դեմ պայքարը հռչակել որպես պատերազմ, իսկ վիճակագրական տվյալների վրա հենվելով կարելի է փաստել, որ սույն պատերազմում պատասխանատուները մարտը մարտի ետևից պարտության են մատնվում՝ ուստի օրվա հրամայական պետք է դառնա պատասխանատու «հրամանատարների» հեռացումը և կոմպետենտ մասնագետներով վերջիններիս փոխարինելը:
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-լեյտենանտ
Արշավիր Սուրենի Ղարամյան»։
--0-- ԱՀ