ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Մանիպուլյատիվ կոմպրոմատներն ու բացահայտումները շարունակվելու են, բայց թե՛ ԲՀԿ-ն, թե՛ Գագիկ Ծառուկյանը որևէ մտահոգվելու բան չունեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Տոնոյանը ստեղծված իրավիճակում չի բացառում, որ անգամ Ծառուկյանի դեմ քրեական գործ էլ բացվի։
«Մեզ մնում է միայն հուսալ, որ օրենքից դուրս որևէ գործընթացով իշխանությունները «գործ կարելու» տրամաբանությամբ հանդես չեն գա»,- ասել է նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
--0--ԿԿ