ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը հայտնում է․
«Հերթական հաջողված բուժման դեպքը‼️
Պացիենտը` 68 տարեկան տղամարդ, ով ունի ուղեկցող քրոնիկ հիվանդություն։ Մեկ շաբաթ առաջ ախտորոշվել է երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբ և սկսվել համապատասխան բուժում։
Պացիենտի ընդհանուր վիճակին մաքսիմալ համապատասխան ընտրված բուժական գործելակարգի շնորհիվ, գրանցվել է հիվանդության պրոգրեսիվ դրական դինամիկա։
Այս դեպքը «Նորք» ԻԿՀ մասնագետների պրոֆեսիոնալ և հմուտ աշխատանքի հերթական արդյունքն է»։
--0--ԿԿ