ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News
Իրանի իշխանություններն ազատել են մոտ 36 000 ազատազրկվածների: Այս քայլին նրանք դիմել են բանտերում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի ծրագրի շրջանակներում:
Հուլիսի 8-ից ի վեր բանտերից ազատվել է 36 283 մարդ, նրանց շարքում կան նաև նոր ազատազրկվածներ: Վերջին տվյալներով Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 276.2 հազար դեպք, որից շուրջ 14.4 հազարը՝ մահվան ելքով: Առողջացածների թիվը կազմել է 240 000:
Վերջին մեկ օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսով վարակման 2414 նոր դեպք է գրանցվել:
--00--ԱԹ