ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Երևանի «Արարատը» շարունակում է նախապատրաստվել 2020/21 մրցաշրջանին:
Նախապատրաստական շրջանի երկրորդ խաղում թիմը ընկերական հանդիպումը կանցկացնի՝ խաղալով «Գանձասար-Կապանի» հետ:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին, ժամը 11:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ նախապատրաստական շրջանի առաջին խաղում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը 7:2 հաշվով հաղթել էր «Շիրակին»: --00—ՄՀ