Գերմանիան թուրքական արտադրության «Dubai» շոկոլադներում հայտնաբերել է ալերգիայի հարուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

photo_2025-02-25_17-04-38

Գերմանիայի «Սննդամթերքի նախազգուշացում» կայքը տեղեկացրել է, որ թուրքական  «Miskets» ապրանքանիշի 100 գրամանոց «Dubai» շոկոլադում հայտնաբերվել է պիտակավորման մեջ չնշված տարր՝ քունջութ:

Նշվում է, որ այն կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, այդ թվում՝ կարմրածություն, փորլուծություն, դժվարաշնչություն և անաֆիլաքսիա (ծանր ալերգիկ ռեակցիա), ինչի պատճառով էլ շոկոլադի վաճառքն արդեն դադարեցվել է:

Սպառողներին հորդորվում է չօգտագործել այն, իսկ նրանք, ովքեր գնել են ապրանքը, կարող են այն առանց կտրոնի վերադարձնել գնման կետ և ստանալ փոխհատուցում:

Թուրքական «Miskets» ընկերության կողմից պաշտոնական արձագանք դեռևս չի եղել:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ