Փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում երկնքում «մոլորակների շքերթ» կլինի՝ վերջինը մինչև 2024 թ.

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

․

Փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում երկնքում կարճ ժամանակով տեսանելի կլինեն բոլոր յոթ մոլորակները՝ Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Վեներան, Նեպտունը, Մերկուրին և Սատուրնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

Այս երևույթը, որը հայտնի է որպես «մոլորակների շքերթ», հազվագյուտ տեսարան է, և մինչև 2040 թվականը դա կլինի վերջինը, երբ հնարավոր կլինի միաժամանակ տեսնել բոլոր մոլորակները:

Հնարավորինս շատ մոլորակներ տեսնելու լավագույն հնարավորությունը կլինի փետրվարի 25-ին, 26-ին և 27 -ին՝ մայրամուտից անմիջապես հետո:

Մոլորակներից չորսը՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը և Մարսը, տեսանելի կլինեն անզեն աչքով: Սատուրնն ավելի դժվար կլինի տեսնել, քանի որ այն ցածր կլինի հորիզոնում: Մյուս երկու մոլորակները՝ Ուրանը և Նեպտունը տեսնելու համար անհրաժեշտ կլինի աստղադիտակ:

Հորիզոնի լավ տեսարանը և պարզ երկինքը լավ հնարավորություն կընձեռեն՝ տեսնելու բոլոր մոլորակները, սակայն բոլոր յոթ մոլորակները տեսանելի կլինեն շատ կարճ ժամանակով միայն։ «Մայրամուտից հետո ընդամենը մի քանի րոպե հնարավորություն կա մոլորակները տեսնելու համար, մինչև նրանք ընկնեն հորիզոնից ներքև: Դրանից հետո դեռ հնարավոր կլինի հստակ տեսնել Վեներան, Յուպիտերը և Մարսը շատ ավելի երկար ժամանակով», - ասել է Գրինվիչի թագավորական աստղադիտարանի աստղագետ, դոկտոր Էդվարդ Բլումերը։

 

--00—ԱՀ