ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի Լիգայի C3 խմբի երկրորդ տուրում Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ղազախստանի ընտրանու դարպասը (2:0): Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Մեր ընտրանու կազմում գոլերով աչքի ընկան Սվետլանա Ղարագյոզյանը և Օքսաննա Պիզլովա՝ համապատասխանաբար 15-րդ և 57-րդ րոպեներին։
Կայացած երկու տուրերից հետո Կանանց Հայաստանի ազգային հավաքականը վաստակած 6 միավորով գլխավորում է իր խումբը։
--00--ՀԱ