ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում կատարվող հիմնանորոգման աշխատանքներն են:
Ստեփանավանում կառուցվում է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն։ Մինչև 2022 թվականը կկառուցվեն 49 ՀՍԾՏ կենտրոններ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։
Գյումրիում վերակառուցվում է Սուրբ Մարիամ մանկապարտեզը։ Ծրագրի համար ներդրվել է ավելի քան 171 մլն դրամ։ Հիմնանորոգվում են 17 երկրորդական փողոցներ։ Գյումրիում կառուցվում է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը կշահագործվի 2022 թվականին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ