ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում խուլիգանություն հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ նշված նյութերը ստանալուց հետո քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ երեկ՝ փետրվարի 24-ին, Երևանում շտապօգնության բժիշկների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգության փաստով։
Աղբյուրի տեղեկություններով, ժամը 23:40-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 23։30-ի սահմաններում Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք հարձակվել են շտապօգնության աշխատակիցների վրա։
Անձնական խուզարկությամբ Գ. Միսակյանի մոտ հայտնաբերվել է ապակե գլանակ՝ կիսով չափ լցված դեղնականաչավուն զանգավածով, ընդհանուր 6.2 գրամ երկու փաթեթ՝ դեղնականաչավուն զանգավածով, իսկ Շ. Ասատրյանի մոտ հայտնաբերվել է ընդանուր 0.4 գրամ դեղնականաչավուն զանգվաված։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ