ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտիչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, Շենգավիթ վարչական շրջանում կանխել ու նախականխել են բազմաթիվ հանցագործություններ, ինչպես նաև բացահայտել առանձնապես ծանր հանցագործություններ։ Նման հանցագործություն է համարվում նաև կողոպուտը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ փետրվարի 24-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 1 օր առաջ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացու նկատմամբ իրականացվել է կողոպուտ, որի ժամանակ այդ քաղաքացուց բացահայտ հափշտակել են խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։
Աղբյուրի տեղեկություններով՝ տեղում բաժնի պետ Ա. Մկրտչյանի գլխավորությամբ, համայնքային մի քանի ոստիկանների մասնակցությամբ ստեղծվում է օպերատիվ խումբ ու կարճ ժամանակում Շենգավիթի ոստիկանները պարզում են, որ տուժածը Երևանի բնակիչ 47-ամյա Վրեժ Դ.-ն է, ում մոտից անհայտ անձը կողոպուտի եղանակով հափշտակել է 300 հազար դրամ։
Շենգավիթի ոստիկանները արդեն փետրվարի 24-ին ստացված օպերատիվ տվյալներով պարզում են, որ նշված հանցագործությունը կատարել են Շիրակի մարզի բնակիչ 57-ամյա Հարություն Ղ.-ն և Երևանի բնակիչ 62-ամյա Արմեն Ժ.-ն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ