ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մարշալ Բաղրամյանին նվիրված հուշաքանդակի բացման ժամանակ պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին, հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից․
«Իմ կարծիքով խորհրդանշական է, որ հիշատակի կենտրոնը բացվում է փետրվարի 23-ին։ Մեզանից շատերը հավանաբար հիշում են, որ այս տոնը խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի օրն է։ Ռուսաստանում այժմ Հայրենիքի պաշտպանի օրն է։
Տոնը շատ խորհրդանշական է, քանի որ այն խորհրդանշում է այն, ինչը մեզ, մեր ժողովուրդներին միավորել է շատ դարեր շարունակ, այդ թվում՝ 80 տարի առաջ մեր ընդհանուր մեծ հաղթանակի համար մղված ծանրագույն պայքարում:
Իհարկե, Իվան Քրիստափորի Բաղրամյանի անունը այն միասնության, եղբայրության, մարտական միասնականության վառ վկայություններից, օրինակներից է, որն օգնեց մեզ հասնել մեծ հաղթանակի: Իվան Խրիստոֆորովիչի անունը միայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը չէ, այն Ռուսաստանի, Բելառուսի և Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների սեփականությունն է, որոնց ջանքերով, որոնց զոհերով մենք հասել ենք Մեծ Հաղթանակի»,- նշել է ՌԴ դեսպանը։
«Մեզ համար շատ կարևոր է հիշել մեր պատմությունն իր բոլոր խնդիրներով, բարդություններով, որովհետև դա է մեր ուժի աղբյուրը այսօր և վաղը: Ռուսաստանում դա շատ լավ հասկանում են։ Ես սրտանց ցանկանում եմ, որ, իրոք, հայ և ռուս ժողովուրդների պատմական այս մեծ ձեռքբերումները նպաստեն այն շատ բարդ խնդիրների լուծմանը, շատ բարդ մարտահրավերների հաղթահարմանը, որոնք ծառացած են մեր երկրների առջև»,- ընդգծել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

--00—ՍՊ