«Իրական Հայաստանը» ՔՊ աղանդի գաղափարախոսությունն է, չեն հաջողելու, հայ մարդը չի ուրանա Արցախը, Վանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

Հայը հայրենազրկում ապրած մա՞րդն է, ի՞նչ է, ուրանա՞նք մեր ծագումը, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատվե՞ն: «Իրական Հայաստանը» ՔՊ աղանդի գաղափարախոսությունն է, իրական Հայաստանը պատմական Հայաստանն է՝ Սարդարապատը, Արցախը, Վանն ու Ղարսը: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:  

«Քաղաքական աղանդ է ՔՊ-ն, Փաշինյանի մատրյոշկաները կրկնում են նրան, գաղափար ու ծրագիր չունեն: Եվրասիա գնալու կեսից փոշմանեցին, հիմա ԵՄ են գնում, ձախողվելու են նաև այս հարցում, նրանք անհաջողակ են»,- հավելեց Արշակյանը:   

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ