ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ռոբերտ Սահակյանցի գլխավոր սկզբունքն էր՝ ցանկացած իրավիճակում պետք է տղամարդ մնալ: Մեծ մուլտիպլիկատորի որդին՝ Դավիթ Սահակյանցը նշում է, որ նրա համարձակությունը հիմնվում էր ինտելեկտի, հումորի և մտածելակերպի վրա: Նա բեմադրում էր ամեն ինչ, անգամ կենցաղը, նրա սցենարները տան բոլոր անդամներն ապրել են:
Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման շրջանակներում Դավիթ Սահակյանցի հետ քննարկվել է այն, որ մեր երկրում Ռոբերտ Սահակյանցի՝ մեծ ռեժիսորի ծննդյան մասին հիշել է ընդամենը մի քանի մարդ: Դա անմիջականորեն կապված է այն հանգամանքի հետ, որ Ռոբերտ Սահակյանցին երբեք չեն հասկացել որոշ անհատներ, որ այսօր իշխանությունում են: Մտածողությունների ակնհայտ պատերազմ է:
--0--ԿԿ