ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Դյուցազնավեպի Դավթի անունը կրող տղան մերօրյա Դյուցազնագրքի հերոս է: Նրա մասին է ԱԻՆ պատրաստած տեսանյութը: ԱԻՆ ՓԾ թիվ 6 ՀՓՋ-ի 4-րդ դասակի վարորդ, սերժանտ Յուրիկ Պետրոսյանի 5-ամյա որդին 3 ռեկորդի հեղինակ է: Տղայի ուժը հայրն է բացահայտել ու սկսել մարզել նրան դեռ 2 տարի առաջվանից:
Երեխան իր վերջին ռեկորդը նվիրել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: Դավիթն իր մասին շատ չի պատմում, բայց տեսախցիկի առաջ անկեղծանում է. ուզում է փրկարար դառնալ:
Մանրամասները` տեսանյութում:
--00--ԱԹ