ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Վերջին 14 օրվա ընթացքում՝ համեմատած նախորդ 14 օրերի հետ, կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճը կազմել է 101%: Քանի որ այժմ հիվանդանոցներում շատ են վիրավոր զինվորները, հոսպիտալացնում են միայն կորոնավիրուսի ծանր ընթացքով պացիենտներին. մյուսներին բուժում են տնային պայմաններում: Բուժաշխատողները չեն կարող թողնել վիրավորներին եւ զբաղվել վարակված պացիենտներով, այդ պատճառով մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանգնեցնենք հիվանդության տարածումը։ Այս մասին հայտնում է ԱՆ իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
--0--ԿԿ