ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Իրանի ռազմական ղեկավարներն ուշադիր հետեւում են ղարաբաղյան հակամարտության գոտում սրման հետ կապված իրադարձությունների զարգացմանը երկրի հյուսիս-արեւմտյան սահմանների մոտ: Այս մասին հայտարարել է Իրանի հյուսիս-արեւմուտքում հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Աբաս Ազիմին, փոխանցում է Tasnim-ը:
Իրանի զինված ուժերը լիովին պատրաստված են եւ ուշադիր հետեւում են բոլոր տեղաշարժերին սահմանների մոտ, քանի որ լարվածության թուլացման նշաններ դեռ չկան:
«Բանակը, ԻՀՊԿ-ն եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային ծառայությունը պատրաստ են վճռական պատասխան տալ երկրի սահմաններին սպառնացող ամենաչնչին սպառնալիքին»,- ասել է նա:
--0--ԿԿ