ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին դեկտեմբերի 4-ին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է «Հյուրիեթ»-ը: Նախագահները քննարկել են ԼՂ հարցը:
Էրդողանը կարևորել է տարածաշրջանում ահաբեկիչների ազդեցության տարածման և դրանից բխող խնդիրիների կանխման անհրաժեշտությունը։
Նախագահները քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները և օրակարգային մի շարք այլ հարցեր: