ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
«ՀայաՔվեի» խորհրդի անդամ, հասարակական գործիչ, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է 6 հազար եվրո փոխհատուցումից, որի վերաբերյալ ավելի վաղ որոշում է կայացրել ՄԻԵԴ-ը։
Իր քայլը նա բացատրել է նրանով, որ եվրոպական հանրությունը վերջին տարիներին ոչ միայն չի դատապարտել Հայաստանի անցումը դեպի ավտորիտարիզմ, այլ նույնիսկ գովաբանել է նրա` իբր ժողովրդավարական առաջընթացը այն դեպքում, երբ ՀՀ-ում 2018-ին իշխանության եկածների առաջին խոշոր գործողությունը դատական իշխանության անկախության համակարգային քայքայումն էր:
--00—ՅՄ