ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում տեղակայված դիտարկման 27 կետում շուրջօրյա վերահսկում է իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:
Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակիչներին:
1 օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 222 տեղահանված: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս նրանց թիվը հասնում է 51 065-ի:
Ականազերծման կենտրոնի թիմերը շարունակում են ականազերծել Արցախի տարածքը: 2020 թ. նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 672,3 հա տարածք, 225,8 կմ ճանապարհ, 883 բնակելի շենք, ներառյալ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 813 պայթուցիկ առարկա:
--00—ԼՄ