ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և «Մենք միասնական ենք» բազմազգ ծրագրի կամավորների աջակցությամբ իրականացվել է մարդասիրական ակցիա, և Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի մանկապարտեզի վերակառուցման համար շինանյութ է մատակարարվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Մանկապարտեզի վերակառուցման համակարգողն ու նախաձեռնողը ռուսաստանցի դերասան և ռեժիսոր, հայազգի Արարատ Քեշչյանն է։
--00—ԼՄ