ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկականում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Լաչինի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
--00—ՅՄ