ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Այդ մասին ասված է ՌԴ ՊՆ խաղաղապահ առաքելության տեղեկագրում։ «30 դիտորդական կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա ռեժիմով իրավիճակի մշտադիտարկում են իրականացնում և վերահսկում կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։
Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Երկու երթուղով՝ Մատաղիս-Գետավան-Վանք և հակառակ ուղղություններով, ադրբեջանական երկու ավտոշարասյուն է ուղեկցվել»,-ասված է առաքելության տեղեկագրում։
--00—ԶՀ