ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Շատ շուտ է խոսել ընտրությունների մասին։ Մինչև ընտրությունները պետք է տեղի ունենա վարչապետի հրաժարական, խորհրդարանի լուծարում, այնուհետև ընտրություններ։ Եթե այդ երկու պրոցեսները կավարտվեն և վերջնական տեղի կունենա ընտրություն, այդ ժամանկա կխոսենք, կհայտնեք մեր դիրքորոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղթելյանը։
«Իմ տպավորությամբ Փաշինյանն ընտրություն չի ուզում, ձևական օրակարգ է մեջտեղ բերել հարցերը շեղելու համար։ Եթե ուզում է ընտրություն, այն նշանակելու համար «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների օժանդակության կարիքը չունի։ Կարող է վաղը գալ, հրաժարական տալ, խորհրդարանը լուծարի, նշանակի ընտրություն»,- ասաց Սաղաթելյանը։
--00—ԼՄ