ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News
Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել իշխանության մնալը կորուստ է մեր երկրի և պետության համար: Այս մասին, Վանաձորում, «Հայրենիքի փրկության» շարժման մարզային հանդիպումների ժամանակ, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Մենք ներկայացրել են ճանապարհային քարտեզ և առաջարկել ենք, որ նախ Փաշինյանը հրաժարական տա, անցումային կառավարություն ձևավորվի և լուծի կարևոր խնդիրներ: Այս մարդը կառչել է աթոռից, պոկ չի գալիս և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման»,-ասաց նա:
Ըստ Իշխան Սաղաթելյանի լուծվող խնդիրներից առաջնայինները հասարակական համերաշխության տիրելը և թշնամանքին վերջ դնելն է:
«Այսօր մեր երկիրը անտեր է, տեսնում ենք, որ թուրքը հայտնվում է Վարդենիսում, մեր երկրի պաշտպանությունը վտանգված է։ Պետք է հարաբերությունները կարգավորվի ռազմավարական դաշնակիցների, բարեկամների հետ»,- նշեց նա:
--0--ԱՀ