ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Երեկ՝ ապրլի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Տիգրան Աբգարյանը Փարաքար գյուղի Երևանյան փողոցի սզբնամասում իր վարած Toyota մակնիշի 77 MM 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Փարաքար գյուղի բնակիչներ, 43-ամյա Գոռ Մարգարյանին և 43-ամյա Արմեն Գշտաևին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհ երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե տաղավարին, որը նույնպես վնասվել է։
--00—ՄՀ