ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
ՀՀ-ում ձևավորվել է հանցավոր խումբ։ Նրանք, վարչապետի հետ գալով հանցավոր համաձայնության, ապօրինի կերպով իշխանությունը ժողովրդից զավթելու գործընթաց են տանում։ Սա ի սկզբանե կասկածի տակ է դնում սպասվող ընտրությունների լեգիտիմությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Ըստ Ղազարյանի՝ Սահմանադրությունը սահմանում է, որ վարչապետից բացի կառավարության մյուս անդամները կարող են պաշտոնավարել։
«Պետք է դուրս գալ վարչապետի քմահաճույքից։ Ընտրությունների պահանջ չկա։ Դա ավելի է լարելու վիճակը։ Քաղաքական դաշտը կհանդարատվի, երբ Փաշինյանը հեռանա, բայց ոչ խաբկանք ստեղծող հրաժարականով»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ