ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Պատիվ ունեմ» դաշինքը։
«Գյուղացի, շինական, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, զինվորական, մենք գալիս ենք՝ լսելու քո խնդիրը, լսելու ու հասկանալու մեր երկրի իրական խնդիրները, ապա նաև համատեղ ջանքերով լծվելու դրանց հաղթահարման գործին։
Պատիվ ունենք», - ասված է հաղորդագրությունում։
«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնում են «Հայրենիք» կուսակցությունն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։
--00--ԿԿ