ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանութան Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Զոհրաբյանը:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 15-ամյա Սարգիս Թ.-ն էր:
Պարզվել է նաև, որ այսօր՝ ժամը 13:45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Սարգիս Թ.-ին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
--00--ԱՀ