ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
14 կազմակերպություն ներկայացնող 24 խումբ կֆինանսավորվի գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռքբերման նպատակով: Մրցույթի շահառուների ցանկը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 25-ի N 1016-Ա/2 հրամանով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Մրցույթի շահառուները գիտահետազոտական աշխատանք կատարող, երեք երիտասարդ գիտնականներից կազմված խմբեր են, որոնց 12 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռքբերման համար: Գիտական սարքը և (կամ) նյութը պատկանելու է այն գիտական կազմակերպությանը կամ բուհին, որտեղ աշխատում է մրցույթին հայտ ներկայացրած գիտնականը: Ֆինանսական աջակցության առավելագույն չափը երեք միլիոն ՀՀ դրամ է:
Մարտի 30-ին հայտարարված մրցույթը կազմակերպվել է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ««Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակում:
--00--ԿԿ