ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Ռուսական ռազմական գերատեսչության մի քանի տասնյակ ինքնաթիռներ ամեն ժամ օդում են գտնվում , որոնց տեղաշարժերը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում եւ աշխարհի այլ շրջաններում վերահսկվում է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Օրվա ցանկացած ժամի, մոտ 16-20 գնացք ունենք, որոնք կամ մեր բեռներով, կամ մարդկանցով մեկնում են երկրի տարբեր մասեր: Ընդհանուր առմամբ, այստեղ այն ամենն է, ինչ վերաբերում է բանակի կյանքին», - ասել է Շոյգուն երիտասարդներին՝ «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակներում:
--00--ԱՀ