ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 7, 24News
Մոսկվայում ընթացող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծել է ՌԴ նախագահի և Ռուսաստանի դերակատարությունն ու ջանքերը հրադադարի կնքման հարցում:
«Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ԼՂ-ում իրավիճակը կայուն է, սակայն, երբեմն, անկայունության օջախներ են ստեղծվում։ Անկայուն է նաև իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս առիթով բազմիցս խոսել ենք, այստեղ նույնպես մշտական անհանգստության օջախ կա վերջին երկու ամսվա ընթացքում»,- ասել է Փաշինյանը։
Խոսելով15 հայ ռազմագերիների վերադարձի մասին Փաշինյանը ընդգծել է ռուսական կողմի դերակատարությունն ու հիշատակել հունիսի 24-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը, որից մեկ շաբաթ անց տեղի է ունեցել ռազմագերիների վերադարձը:
--00--ԱՀ