ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակիցները կանխել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքի մեծ խմբաքանակի ներկրումը ՌԴ տարածք: Ինչպես հաղորդում է Подмосковье Сегодня-ն՝ հղում անելով օդակայանի մաքսային ծառայության հաղորդագրությանը, մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է Երևանից ժամանած երկու ուղևորի ուղեբեռում:
«Առգրավված ապրանքների շարքում են «VIP Blue», «Black Tip», «Garni», «Cigaronne»՝ 631 բլոկ և 1197 տուփ կամ 150 000 ծխախոտ»,- հայտնել է ծառայությունը: Աշխատակիցները նշել են, որ սա այս շաբաթ Հայաստանից չմակնշված ծխախոտ ներկրելու արդեն երկրորդ փորձն է: Գործով ստուգումներ են սկսվել:
--00--ԱՀ