ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
Հոկտեմբերի 1-ին N զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների պատրաստվածության աստիճանը և տարբեր տրամաչափի զենքերից կրակի վարման հմտությունները։
Զորավարժության մասնակիցները ցուցաբերել են բարձր պատրաստություն` կատարելով առաջադրված խնդիրները և ոչնչացնելով պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը։
--00--ԱՀ