ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Այսօր կա լուրջ լարվածություն Իրան-Ադրբեջան հարաբերություններում, և Իրանի արտգործնախարարը ՌԴ-ն իր գործընկերոջ հետ հանդիպմանը շատ հստակ հայտարարեց և կրկնեց, որ Թեհրանում մտահոգություն կա։ Այդ պատճառով իր տարածքում անց է կացնում զորավարժություն, որը միտված է խաղաղությանը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նրա խոսքով, այսօր տարծաշրջանում ծավալվող այս բարդ գործընթացների ֆոնին, երբ կա պայթյունավտանգ իրավիճակ, շատ կարևոր է Ադրբեջանի վրա ՀՀ-ի դիվանագիտական ճնշումը, որի հնարավորությունն ու ներուժը կա։
«Ի վերջո, մենք հասկանում ենք, որ եթե լինի իրանա-ադրբեջանական պատերազմ, այստեղ խաղի մեջ են մտնելու նաև Թուրքիան և միջուկային տերություն Պակիստանը, և մեր տարածքը դառնալու է ռազմի դաշտ»,-ասել է Մելիքյանը:
Ըստ փորձագետի՝ Իրանը չի հարվածի Ադրբեջանին, իսկ Թեհրանի վերջին քայլերը միտված են իր պաշտպանությանը, օրինակ՝ տարածաշրջանից դուրս չեն եկել արցախյան վերջին պատերազմում ի հայտ եկած ահաբեկիչները, որոնց մասին, ի դեպ, վերջին շրջանում լռում է ՌԴ-ն: Քննարկվել են նաև Վրաստանի ներքին քաղաքական կյանքին առնչվող հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ