ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Մարտի 29-ին Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել՝ լրտեսության համար, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին լրտեսության համար մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- մանրամասնեց Աբրահամյանը, հավելելով, որ այլ տեղեկություններ նախաքաննական գաղտնիքից ելնելով չի կարող տրամադրել։
Հիշեցնենք, որ 24News-ը գրել էր, որ Սարգիս Գալստյանը ժամանել է Հայաստան։
24News-ին հայտնի էր դարձել, որ նա Հայաստան է եկել Հակարիի կամրջով՝ կնոջ հետ ու իր մեքենայով։ Նրան ուղեկցել էին Կարմիր Խաչի աշխատակիցները։ Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել էր Գալստյանին, նրա նկատմամբ դատարանը երկու ամսով կալանք է որոշել։ Սարգիս Գալստյանի կինն ազատ է արձակվել։
Մերի Մանուկյան
--00—ԼՀ