ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
«Ազգային ժողովում տրված խաչաձև հարցերից հետո Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում տվեց․ նա իրավունք չուներ բանավոր հետ քաշվելու հրաման տար, նախ՝ իրավական կարգավիճակի պատճառով և երկրորդ, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության համաձայն, զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ կանգնած էին, բայց դրանից հետո Փաշինյանը շարունակել է խայտառակ զիջումների գնալ։ Հարցը մնում է օդում կախված՝ ինչի՞ հիման վրա է Փաշինյանը հրաման տվել զորքը հետ քաշել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ դեկտեմբերի 18-ին ինքն է հրաման տվել, որ Կովսականից ու Սանասարից զորքը հետ քաշվի:
Անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, թե պատերազմի օրերին արտախորհրդարանական ուժերն այլ հայտարարություններ են արել, հիմա՝ մեկ այլ, Մանուկյանը նկատեց, որ պատերազմի ժամանակ Փաշինյանն է եղել վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար, եթե անգամ ընդդիմությունը ցույցեր աներ և ասեր՝ ոչ մի զիջում, ինքն էր պատասխանատուն և որոշում կայացնողը։
«Իշխան Սաղաթելյանը բանակի հրամանատա՞ր է, ԳՇ պետին, ՊՆ-ին հանձնարարություն էր տալիս, Արայիկ Հարությունյանի ամեն քայլը Իշխան Սաղաթելյա՞նն էր հսկում, թե՞ Փաշինյանն ու իր թիմը, որ հիմա մեղադրում է ընդդիմությանը: Իշխան Սաղաթելյանը շուտով բոլոր փակագծերը բացելու է»,- նշեց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։