ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Նոյեմբերի 8-ին Գյումրիում դիմավորել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներ Հովհաննես Բաչկովին և Դավիթ Չալոյանին: Այդ մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանում։
Մարզիկին դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ և այլք: Ներկաները շնորհավորել են մարզիկներին, միաժամանակ հույս հայտնել, որ գյուրեցի մարզիկները հետագա մրցաշարերից ևս կվերադառնա նվաճումներով:
--00—ԼՄ