ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել են ТОС-1А ծանր հրանետային համակարգերի կիրառմամբ գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հրանետային համակարգերը դուրս են հանվել մշտական տեղակայման վայրերից, բացազատվել նախորոշված շրջանում և բերվել մարտական վիճակի:
Ռեակտիվ արկերի կիրառմամբ խոցվել է շուրջ 1․5 կմ հեռավորությամբ գտնվող պայմանական հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկայի և տրանսպորտային միջոցների շարասյունը:
--00--ԿԿ