ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խոսել է պատերազմի պատճառների, 2018-ից հետո եկեղեցու դեմ իրականացված արշավի, ժողովրդին բաժին հասած փորձության մասին։ Ըստ Սրբազանի՝ 44-օրյա պատերազմը պարտվելիք պատերազմ չէր․ նա հիշել է, որ թշնամին «Բայրաքթար» է կիրառել նաև տավուշյան մարտերի ժամանակ, մինչդեռ ճակատային գծում զոհ չի եղել։
Բագրատ Սրբազանը խոսել է նաև իր՝ մինչև հոգևորական դառնալն անցած ուղու մասին, երբ դեռ աշխարհիկ կյանքով էր ապրում, հիշել է, որ 87-88 թվականներին եղել է ԱԻՄ անդամ, և մի օր Էջմիածնում թռուցիկներ բաժանելիս մտել է Մայր Տաճար, տեսել Գևորգյան ճեմարանի ընդունելության հայտարարությունը և որոշում կայացրել՝ դիմելու։
Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի․
01։25 - Հոգևորական դառնալու նպատակ չունեի,
07։36 - Զինվորական կդառնայի,
10։30 - 87-88-ին ԱԻՄ անդամ էի,
12։13 - Սա պարտվելիք պատերազմ չէր,
20։33 - Սուր վերցնողը սրով կընկնի,
23։37 - Մենք չենք դատում իշխանավորին,
25։28 - Ոգու սով կա միշտ,
29։11 - Կորցնելու վախ ունենք,
32։19 - Մեղքով լեցուն մարդ եմ,
33։39 - Տաճարը փողոցին հաղթելու է։
Կարևորը՝ շեղատառերով․
1․ Եթե նախախնամության և գիտակցական ընտրության համադրում չլինի, կյանքը կիսատ է։
2․ Հոգևորական չէի ուզում դառնալ, կարծել եմ՝ շատ դժբախտությունների պատճառ է հայ եկեղեցին։
3․ Եղել եմ ֆուտբոլիստ, եղել եմ փողոցում, եղել եմ ակտիվ կյանքի պայքարի մեջ։
4․ Ոչ թե Աստված պետք է մեր կողմը լինի, այլ մենք՝ Աստծո։
5․ Բայրաքթար կիրառվել է Տավուշում, ճակատային գծում զոհ չի եղել։
6․ Պացիֆիզմը շղարշ է պետության պաշտպանությունից խուսափելու համար։
7․ Խաղաղության համար պետք է ռազմասեր լինել։
8․ Պատերազմի ժամանակ ժողովուրդը եկավ դեպի եկեղեցի։
9․ Հայ ժողովուրդը բնականից վտանգի զգացողություն ունի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։