ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և կից հրապարակել թեմային առնչվող հոդված։
«ՀՀ-ից 5 միլլիոն եվրո սուբսիդավորում ստացած, ու Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում ՈՉ ՄԻ ԹՌԻՉՔ դեպի ՀՀ չկատարած, ինչպես նաև պատերազմից առաջ և հետո Քովիդի պատրվակով դեպի ՀՀ թռիչքները ԴԱԴԱՐԵՑՐԱԾ իռլանդական ավիաընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈւՄ ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԻ թռիչքները դեպի ՈւԿՐԱԻՆԱ (այնտեղ չեն սուբսիդավորվում և Քովիդը հաղթահարված չէ) քանի դեռ Ուկրաինան չի հրթիռակոծվում:
Երևանի շրջակայքում, ինչպես նաև ՀՀ միջազգայնորեն ամրագրված տարածքում, ոնց որ, ոչ մի պատերազմական գործողություն չի իրականացվել, Քովիդով վարակման ցուցանիշներով չենք գերազանցում Ուկրաինային:
RyanAir-ով 35 եվրոյով Միլանում կոֆե խմելու խաբեության հեղինակներից, ավելի կոնկրետ` Քովիդի պարետ, ռազմագերի բանակցող, RyanAir ու WizzAir հրավիրող, ավիացիայի կարկառուն մասնագետ, ինչպես նաև սեփական ավիացիոն համակարգի ստեղծման դեմ պայքարում ջանք չխնայած քաղաքացի Տ. Ավինյանից ու թիմակիցներից՝ էս իրողության, ինչպես նաև ՀՀ Ազգային Հետաքրքրությունների Հիմնադրամից (ANIF) վճարված գումարի մասին որևէ մեկը որևէ ասելիք չունի՞»:
Ավելի վաղ Ryanair-ի ղեկավար Մայլք Օ՛Լիրին Լիսաբոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ավիաընկերությունը մտադիր չէ հեռանալ Ուկրաինայից, ու չվերթներ կիրականացնի այդ երկիր այնքան ժամանակ, քանի դեռ չեն սկսել մարտական գործողությունները։
--00—ԼՄ