ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ղարաբաղցիք փախել են Երևան՝ ստեղից Ղարաբաղ են պահանջում. թող գնան՝ պահեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ սուտ են այն պնդումները, թե Հայաստանի իշխանությունը լքել է Արցախը և չի զբաղվում այդ հարցով։
Նրա պնդմամբ՝ կառավարությունը բոլոր հնարավոր քայլերն իրականացնում է, իսկ ընդդիմությունը և Արցախի բնակչության մի զգալի մասը խոչընդոտում են Արցախի հայկական մնալուն։
Նրա կարծիքով՝ ընդդիմությունն ավելի շատ Ադրբեջանի շահերն է պաշտպանում, իսկ արցախցիների մի զգալի մասը չի ուզում այնտեղ ապրել, գալիս են Երևան, այն դեպքում, երբ Արցախի հայկական մնալու երաշխիքը այնտեղի հայկական բնակչությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում։