ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News
Ես էլ Աննա Հակոբյանին ծաղիկներ կնվիրեի, եթե Ներքին Հանդում հանդիպեի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը զբաղված է իր իշխանությունը պահելով, իսկ սահմաններն ու անվտանգությունը երկրորդական պլան են մղված, այդ առումով տրամաբանական է, որ Ադրբեջանը մերժել է Փաշինյանի հայելային հետքաշման առաջարկը։
Պատգամավորի կարծիքով՝ ՔՊ-ականները բանակը չեն սիրում, դրա համար էլ բանակ գնալը դիտում են որպես պատիժ և իբրև թե պատժում են ընդդիմադիրներին՝ քաղաքական հայացքների համար տանելով եռամսյա հավաքների։
Պատգամավորը, խոսելով Հայ-թուրքական գործընթացի մասին, նշեց, որ դա փուչիկ է և ասեղով ծակենք, կտրաքի։
Մանրամասները՝ տեսանյութում։