ԱԻՆ ՓԾ-ի որոնողափրկարարական թիմը հաղթահարել է քննություն-վարժանքը և դարձել ԻՆՍԱՐԱԳ-ի լիիրավ անդամ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն այս տարի նշանավորվեց շատ կարևոր և սպասված իրադարձությամբ։

Սեպտեմբերի 1-4-ը հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը մասնակցել է ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի որոնողափրկարարական վերաորակավորմանը:

Ուրախությամբ և հպարտությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմը, հաղթահարելով ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի քննություն-վարժանքը, դարձավ ԻՆՍԱՐԱԳ-ի լիիրավ անդամ»:

նկար