Հայաստանով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն մեր լիակատար հսկողության ներքո․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

նկար

Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն հայկական կողմի լիակատար հսկողության ներքո և շահագործվեն Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ 

«Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունն իր հերթին պետք է վերահսկողություն իրականացնի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ»,- նշել է վարչապետը, ապա հավելել, որ Հայաստանը չափազանց շահագրգիռ է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ և պատրաստ է ցանկացած պահի գնալ լուծումների, որոնք նախատեսված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի 9-րդ կետի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն։

--00—ԼՄ