Երկուսն էլ հայանպաստ չեն. ԱԳ նախկին նախարարը՝ արևմտյան և ռուսական տարբերակների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Երկու տարբերակներն էլ հայանպաստ չեն։ Այս մասին այսօր հաջակցություն Արցախի Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկվող վաշինգտոնյան և ռուսական տարբերակներին։

«Ընդհանրապես, մենք պետք է կարմիր գծեր ունենանք, անգամ Ադրբեջանը, 1994-ին գտնվելով ծանր վիճակում, չանցավ իր կարմիր գծերը», - ընդգծեց Այվազյանը՝ հավելելով, որ իր կառավարման ժամանակ ընդհանրապես քննարկվող փաստաթուղթ չի եղել։

Ըստ դիվանագետի` իշխանությունները կենտրոնացան ՀՀ տարածքային ամբողջականության հարցերի վրա և ստվերեցին Արցախի հարցը։

Մանրամասները տեսանյութում։

--00—ԻԴ