ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին համարում է Իրանի երկու հարևաններ և առաջնահերթություն չի տալիս կողմերից որևէ մեկին, ճեպազրույցում ասաց Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
Իրանի առաջնահերթությունը բոլոր հարեւանների հետ հարաբերություններն են. Նաև Թեհրանը որևէ պլան չունի իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում։
Իրանը կարձագանքի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, նախարարի խոսքը մեջբերում է Farsnews-ը։
--00—ԶՀ