ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Բաքուն առաջարկել է Երեւանում անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպում։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։
Այս նախաձեռնությամբ հանդես է եկել մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը։
Պատգամավորը կարծում է, որ «բանակցությունները արտաքին միջամտությունից ու ինտրիգներից պաշտպանելու այլ տարբերակ չկա»։ Նա կոչ է անում համոզել Հայաստանին, որ «այն կարելի է փրկել ոչ թե ռազմավարական զենքով, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի երաշխիքներով»։
«Պրահանից կամ Սոչիից ավելի մոտ և անվտանգ են Բաքուն, Երևանն ու Անկարան: Երեք երկրների մայրաքաղաքներում Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը միակ ելքն է: Ազգերը չեն կարող հավերժ ապրել պատերազմական և թշնամական վիճակում», - ասել է Օրուջը:
--00--ԶՀ